Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Չինաստանում պաշտոնյաներին ազնվության դասեր կտան բանտեր Էքսկուրսիաներ կազմակերպելով

Չինաստանում պաշտոնյաներին ազնվության դասեր կտան բանտեր Էքսկուրսիաներ կազմակերպելով

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի Զարգացման եւ բարեփոխումների պետական կոմիտեում (ԶԲՊԿ) տեղ գտած մի քանի կոռուպցիոն սկանդալներից հետո որոշել են գերատեսչության պաշտոնյաներին ազնվության դասեր տալ բանտեր Էքսկուրսիաներ կազմակերպելու ճանապարհով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 5-ին լրագրողներին հայտնել Է ԶԲՊԿ-ի ղեկավար Սյու Շաոշին:

2013 թվականի մայիսից մինչեւ 2014 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակաշրջանում կաշառակերության կասկածանքով ձերբակալվել Է Պետական կոմիտեի 19 գործող եւ նախկին աշխատակից, նրանց թվում Է ԶԲՊԿ-ի գնագոյացման դեպարտամենտի նախկին տնօրեն Ցաո Չանցինը:

«Կոռուպցիոն գործերի սկսվելուց հետո մենք մի շարք միջոցներ ենք ձեռնարկել աշխատակիցների կոլեկտիվ դաստիարակման նպատակով, անցյալ տարվա ընթացքում մենք մեր ավելի քան 200 կադրային աշխատողների համար Էքսկուրսիաներ ենք կազմակերպել Պեկինի մի քանի բանտեր»,-հայտնել Է Սյու Շաոշին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]