Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Կառավարությունը քննարկում է ոսկեգործության բնագավառի հարկային շեմի նվազեցման ուղիները

Կառավարությունը քննարկում է ոսկեգործության բնագավառի հարկային շեմի 
նվազեցման ուղիները

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ   կկատարվեն ոսկու առևտրով զբաղվող ընկերությունների համար, քանի որ փաստաթղթավորման բացակայության պարագայում առաջարկվող շահութահարկի 5 տոկոս շեմը բարձր է այս բնագավառի համար: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

«Ոսկու բնագավառի համար այդ շեմը բարձր է: Դրա համար մենք այժմ այդ հարցն առանձին ենք քննարկում: Կան լուծումների մի քանի տարբերակներ. կգանք այնպիսի լուծման, որն ընդունելի կլինի ոսկու բնագավառի փոքր ձեռնարկատերերի համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ճշմարիտյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդգծեց, որ պետք է այնպես անել, որպեսզի ոսկեգործության ոլորտի համար նոր որոշումը լինի խթանող, կոուստներ չպարունակող և հետագա զարգացում ապահովող: Ճշմարիտյանի խոսքով՝ առաջին խնդիրն այն է, որ ոլորտը չտուժի, ունենա զարգացման որոշակի միտում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]