Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Փարաքարի մոտ 3 մեքենաների բախումից մեկ մարդ է տուժել

Փարաքարի մոտ 3 մեքենաների բախումից մեկ մարդ է տուժել

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 5-ին` ժամը 14.18-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում` «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 34SA043 պետհամարանիշի (վարորդ` Գ. Բ.), «ՎԱԶ-21010» մակնիշի 08LS966 պետհամարանիշի (վարորդ` Բ. Ս.) և «Միցուբիշի» մակնիշի 266UO12 պետհամարանիշի (վարորդ` Դ. Ա.) ավտոմեքենաները. վերջինիս ուղևոր Տ. Հ.-ն տեղի ուժերով տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]