Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արեւմտյան վերլուծաբաններն առավել վատատեսական են ուկրաինական հակամարտության կարգավորման առնչությամբ

Արեւմտյան վերլուծաբաններն առավել վատատեսական են ուկրաինական 
հակամարտության կարգավորման առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրող Մարկ Գրիգորյանը «Կովկաս» ինստիտուտում ուկրաինական ճգնաժամի մասին քննարկման եկել էր The Guardian պարբերականի մի հոդվածի պատճենով` ներկայացնելու Արեւմուտքի տեսակետը հակամարտության հետ կապված:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, լրագրողը շեշտում է, որ Արեւմուտքի համար ամենակարեւորն այն է, թե ով է սկսել ուկրաինական ճգնաժամը, քանի որ, ով սկսել է,  նա էլ մեղավոր է: «Վերլուծական հովածներում գրում են, որ հակամարտությունը սկսվեց, երբ մարդիկ դեմ դուրս եկան Յանուկովիչին, երբ նա չցանկացավ ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիևը: Հետեւաբար, հակամարտության առաջին փուլում մեղավորը նա է: Մայդանում մարդիկ դեմ դուրս չէին եկել Ռուսաստանին, նրանք դեմ էին իրենց երկրում շարունակվող կոռուպցիային, մարդու իրավունքների ոտնահարմանն ու կողմ էին այն արժեքներին, որոնք կան Եվրամիությունում»,- արեւմտյան վերլուծաբանների խոսքն է ներկայացնում Մարկ Գրիգորյանը:  

 Նույն վերլուծաբանները կարծում են, որ Մայդանում եղած զոհերի համար էլ մեղավոր է ուկրաինական իշխանություն, ով այդ ժամանակ պրոռուսական էր: Հետո արդեն Ղրիմի հանրաքվեի հետ կապված ՌԴ-ի միջամությունը հակամարտությանը մեծանում է եւ հետագայում պատերազմին ՌԴ-ի մասնակցությամբ ավելի է մեծանում պատասխանատվությունը: Սա է այն պատկերը, որը ներկայացվում է  Արեւմուտքում»,- ասաց Գրիգորյանը` հավելելով, թե Արեւմուտքում վստահ են, որ առանց Ուկրաինայի ՌԴ-ն այլեւս ռուսական կայսրություն չէ: Իսկ հակամարտության կարգավորման առնչությամբ տրամադրվածությունն առավել վատատեսական է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]