Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՌԴ-ն անվերադարձ կորցրել է Ուկրաինան. քաղաքագետ

ՌԴ-ն անվերադարձ կորցրել է Ուկրաինան. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում ընթացող պատերազմն, ըստ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի, կարելի է  տարբեր կերպ անվանել` պատերազմ Ուկրանիայի եւ Ռուսաստանի միջեւ, պատերազմ արեւմուտքի եւ ՌԴ-ի միջեւ: Սակայն դրանից խնդրի էությունը չի փոխվում: Այս պարագայում, ըստ քաղաքագետի, էականն այն է, որ  պատերազմ է եւ այն ներառում է նաեւ տեղեկատվական, որը ոչ թե երկկողմ է, այլ բազմակողմ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ «Կովկաս» ինստիտուտում ուկրաինական ճգնաժամին նվիրված քննարկման ժամանակ Իսկանդարյանը շեշտում է, որ տեղեկատվական պատերազմն ունի գերառաջադրանք` վանել ռացիոնալ մտածելակերպն ու մանիպուլյացիայի ենթարկել հասարակական տրամադրվածությունը:

«Ես հաճախ եմ լսում, թե այն ամենում, ինչ կատարվում է Ուկրաինայում,  մեղավոր է Պուտինն անձնապես: Սա հնչում է  ամեն տեղ, բայց եթե մենք իրական գնահատական տանք,  ապա Պուտինն ունի մեծ աջակցություն ՌԴ-ում, ուկրաինական ճգնաժամի արդյունքում իշխանության շուրջ մարդիկ ավելի շատ են համախմբվում, քան նախկինում: Հետևաբար, մարդիկ, ովքեր պաշտպանում են Պուտինի քաղաքականությունը ոչ միայն Ուկրաինայի, այլեւ նախկին ԽՍՀՄ-ի տարածքի երկրների հանդեպ, շատ է: Ռուս հասարակությունում կա նոստալգիա ԽՍՀՄ-ի հանդեպ, եւ երիտասարդների մոտ այդ տեսակետը շատ տարածված է»,- ասաց Իսկանդարյանը`հավելելով, որ դա ոչ թե անձի խնդիր է, այլ քաղաքականության, եւ եթե Պուտինին փոխարինի որեւէ այլ քաղաքական գործիչ, ապա վերաբերմունքը չի փոխվելու: Իսկանդարյանը հիշեցնում է ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնիի խոսքերը, որ ռուսական լիբերալիզմը ուկրաինական ճգնաժամի մոտ ավարտվում է: «Խնդիրը Պուտինը չէ, խնդիրը մտածելակերպն է»,- ասաց Իսկանդարյանը` հավելելով, որ խնդիրը բազմակողմ է, շատ բարդ:

Միակ բանը, որ հստակ է, այն է, որ Ռուսաստանն անվերադարձ կորցրել է Ուկրաինան: «Ցանկանալով ձեռք բերել մի մաս, ՌԴ-ն կորցրեց ամբողջը: Ուկրաինան երբեք պրոռուսական չի դառնա: Առանց Դոնեցկի, Լուգանսկի եւ Ղրիմի էլ Ուկրաինան շարունակում է  մնալ Ուկրաինա, եւ նրա վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ նախկինի պես չի դառնա»,- ասաց Իսկանդարյանը` հավելելով, որ ճգնաժամը մտել է փակուղի, ոչ ՌԴ-ն, ոչ Ուկրաինան, ոչ էլ Արեւմուտքը չգիտեն այդ փակուղուց դուրս գալու ելքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]