Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Ամերիկյան հեռուստաալիքները արձանագրել են թուրքական դիվանագիտության խայտառակ պարտությունը

Ամերիկյան հեռուստաալիքները արձանագրել են թուրքական 
դիվանագիտության խայտառակ պարտությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական դիվանագիտական շրջանակների խայտառակ պարտությունն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Կարսոն քաղաքում, որտեղ օր առաջ մերժվել էր Թուրքիայի առաջին նախագահ Աթաթուրքի արձանը տեղադրելու առաջարկը, հայտնվել է ամերիկյան առաջատար հեռուստաընկերությունների էկրանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ի թիվս այլ լրատվամիջոցների` թեմային ուղիղ եթերով անդրադարձել է նաև հայտնի ամերիկյան ABC7 հեռուստաընկերության լրատվականը:

Անմիջապես Կարսոնի քաղաքային խորհրդից տեղեկություն հաղորդող լրագրողը ներկայացրել է, որ խորհրդում լարված նիստ է տեղի ունեցել Աթաթուրքի արձանը հուշարձանների պարտեզում տեղադրելու հարցի քննարկման առնչությամբ: Նա ներկայացրել է, որ արձանի տեղադրման դեմ արտահայտվողները հայտարարել են, թե Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը Հայոց ցեղասպանության պատասխանատուներից է: Տեսանյութում ներկայացվել են հատվածներ Մոնտեբելլոյի քաղաքապետ Ջեք Հադջինյանի և Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի ելույթներից:

Լրատվականը ցույց է տվել նաև այն կադրերը, թե ինչպես ԱՄՆ-ում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ռաիֆե Գուլրու Գեզերի խոսքի ժամանակ քննարկմանն ունկնդիր լինելու նպատակով հավաքվածների զգալի մասը ոտքի է կանգնել և թիկունք դարձրել նրան:

ABC7-ի լրագրողը արձանագրել է, որ Կարսոնն այժմ փնտրում է մեկ այլ արձան, որը կկանգնեցվի քաղաքային պարտեզում:

ԱՄՆ Կարսոն քաղաքի քաղաքային խորհուրդը մարտի 4-ին միաձայն դեմ է քվեարկել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը կանգնեցնելու մասին առաջարկին:Անգամ Կարսոնի քաղաքապետ Ջիմ Դիըրը, ում պատկանում էր հուշարձան տեղադրելու առաջարկը, քվեարկության ժամանակ փոխել է իր որոշումն ու դեմ քվեարկել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]