Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դուբայի իշխանությունները «Ապագայի թանգարան» են կառուցելու

Դուբայի իշխանությունները «Ապագայի թանգարան» են կառուցելու

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) վարչապետ եւ Դուբայի տիրակալ շեյխ Մուհամադ բեն Ռաշիդ Ալ Մաքթումը հրապարակել Է Դուբայում «Ապագայի թանգարանի» կառուցման պլանները, որի գլխավոր թեման կդառնան նորաստեղծություններն ու ապագայի տեխնոլոգիաները, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով  Էմրիությունների զանգվածային լրավամիջոցներին:

Թանգարանում կներկայացվեն աշխարհի ամենակարեւոր նորաստեղծական տեխնոլոգիաները: Ցուցանմուշներ կդառնան հաշվետվությունները, ինտերակտիվ ցուցադրությունները, սիմուլյատորները: Բացի դրանից, դրա պատերի ներսում արդի լուծումներ կմշակվեն ապագայի քաղաքների համար:   

Դուբայի մտահղացմամբ՝ թանգարանը հետազոտողներին, դիզայներներին, գյուտարարներին եւ հովանավորներին կմիավորի մեկ հարկի տակ: Նրանց համար ենթադրվում Է առանձին լաբորատորիաների ստեղծում հետազոտությունների տարբեր ոլորտների գծով՝ առողջապահություն, կրթություն, «խելացի քաղաք», Էներգետիկա եւ տրանսպորտ: Թանգարանում կանցկացվեն գիտական խորհրդաժողովներ, դասընթացներ եւ վարպետության դասեր:    

«ԱՄԷ-ի նախագահ շեյխ Խալիֆա բեն Զայեդ Ալ Նահայանը 2015 թվականը հայտարարել Է ԱՄԷ-ի համար նորաստեղծությունների տարի: Այսօր մենք ցույց ենք տալիս, թե որքան լուրջ ենք տրամադրված ԱՄԷ-ն նորաստեղծությունների համար հիմնական միջազգային ուղղության վերածելու՝ այս առաքելության նկատմամբ».- հայտարարել Է Դուբայի տիրակալը: 

Թանգարանի նշանաբանն Է «Նայի՛ր ապագային եւ ստեղծի՛ր այն»:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, թանգարանը կտեղավորվի Emirates Towers աշտարակներում, կբացվի 2017 թվականին եւ, կազմակերպիչների խոսքով՝ կդառնա իր տեսակի մեջ աշխարհում առաջինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]