Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում կայացել է Եղեռնի տարիներին նահատակված 13 հայ գրողների մասին պատմող գրքի շնորհանդես

ԱՄՆ-ում կայացել է Եղեռնի տարիներին նահատակված 13 հայ գրողների մասին 
պատմող գրքի շնորհանդես

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում, «Համազգային» հայ կրթական և մշակութային միության կողմից Վաշինգտոնի Սուրբ Խաչ Հայաստանյայց առաքելական եկեղեցու սրահում փետրվարի 28-ին կազմակերպվել է նյույորքաբնակ գործիչ Հրանտ Մարգարյանի նոր գրքի շնորհանդեսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, «Նահատակված հայ գրողները. 1915-1922թթ.» անվանումը կրող գիրքն անգլերենով պատմում է Մեծ եղեռնի տարիներին նահատակ դարձած 13 հայ գրողների կյանքի ու գրական գործունեության մասին:

Երեկոյի մասնակիցներին ուղղված իր խոսքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել հայկական մշակույթը օտարերկրյա լսարանին հասանելի դարձնելու նպատակին ծառայող ազգանվեր այս քայլը: «Հրանտ Մարգարյանի նախաձեռնությունն առավել կարևոր է նաև ամերիկահայ համայնքի նոր սերնդին հայ ժողովրդի գրական ժառանգությանը ծանոթացնելու տեսակետից»,-նշել է դեսպան Սարգսյանը:

Միջոցառման ժամանակ ներկայացվել են հատվածներ հայ գրականության մեծերի` Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Դանիել Վարուժանի և այլոց ստեղծագործություններից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]