Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սպասված կինոպրեմիերաներ. «Ինսուրգենտ» ֆիլմը կհայտնվի հայկական կինովարձույթում

Սպասված կինոպրեմիերաներ. «Ինսուրգենտ» ֆիլմը կհայտնվի հայկական 
կինովարձույթում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կինոսերները մարտին կդիտեն արտասահմանյան արտադրության բազմաժանր ֆիլմեր: «Մոսկվա» կինոթատրոնը հնարավորություն է ընձեռում մեծ էկրաններին դիտել ամբողջ աշխարհում երկար ժամանակ սպասված ֆիլմերը: Կինոթատրոնից «Արմենպրես»-ի թղթակցին տրամադրած տեղեկատվության համաձայն` մարտի 5-ին էկրաններին կհայտնվի ռուսական արտադրության «Դուխլես 2» դրաման: Ռեսիսոր Ռոման Պրիգունովի ֆիլմում խաղում է հայտնի դերասան Դանիլա Կազլովսկին, ով հայտնի է «Վամպիրների ակադեմիա» և այլ կինոնկարներից:

«Սուպերֆորսաժ» կատակերգությունը հնարավոր կլինի դիտել մարտի 12-ից:

Նույն օրը կինոսերները կկարողանան դիտել «Դիսնեյի» նոր «Մոխրոտը»: Քեննեթ Բրանի ֆիլմի գլխավոր հերոսուհուն մարմնավորել է Լիլի Ջեյմսը:

«Հյուրանոց Մերիգոլդ. հյուրընկալությունը շարունակվում է» ֆիլմը ևս հասանելի կլինի մարտի 12-ից: Ջոն Մեդենի ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Դեյվ Փաթելը, Մեգի Սմիթը, Ջուդի Դենչը և այլք:

Համաշխարհային հայտնի «Դիվերգենտ» կինոնկարի շարունակությունը՝ «Ինսուրգենտ» ֆիլմը մարտի 19-ից հասանելի կլինի հայ կինոսերների համար: Վերոնիքա Ռոթի համանուն բեսթսելերների հիման վրա նկարահանված ֆիլմերում հանդես են գալիս Շեյլին Վուդլին և Թեո Ջեմյսը:

Քլինթ Իստվուդի «Ամերիկացի դիպուկահարը» պատմական դրաման ևս էկրանին կլինի այդ օրը: Գլխավոր դերերը մարմնավորել են Բրեդլի Քուփերը և Սիեննա Միլերը:

Փոքրիկ կինոսերները մարտի 19-ից հնարավորություն կստանան դիտել «Տունը» մուլտֆիլմը: Կինոնկարի համար որպես հիմք է ծառայել Ադամ Ռեքսի գիրքը, որը գրվել է մանուկների համար:

Ջեննիֆեր Լոպեսի մասնակցությամբ «Երկրպագուն» ֆիլմը էկրաններին կհայտնվի մարտի 26-ից: Ամուսնալուծված կնոջ և դեռահասի հարաբերությունների մասին ֆիլմը նկարահանել է Ռոբ Քոենը:

Հայկական ֆիլմերից մարտի 6-ին էկրաններին կհայտնվի «Շրջադարձ» կինոնկարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]