Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը

Փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 4-ին, ժամը 20.23-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել`  նետվելով Հաղթանակի կամրջից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը  վկայակոչելով նախարարության պաշտոնական կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ և ՀՆՓԱԻ կենտրոնի հերթապահ խմբերը:

Հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Գ. Տ.-ի (27 տարեկան) ինքնասպանության փորձը: Ինքնասպանության փորձ կատարած երիտասարդը տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]