Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրենկ Փալոնեն, Ջիմ Կոստան և Քերոլայն Քլարքը Կոնգրեսում հիշատակել են Սումգայիթի և Բաքվի ջարդերը

Ֆրենկ Փալոնեն, Ջիմ Կոստան և Քերոլայն Քլարքը Կոնգրեսում հիշատակել են 
Սումգայիթի և Բաքվի ջարդերը

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա, Նյու Ջերսի, Միչիգան, Մասաչուսեթս նահանգների օրենսդիրները ելույթներ են ունցել Կոնգրեսի բարձր հարթակում՟ ոգեկչելով 1980-ական թվականների վերջին և 90-ականների սկզբին Ադրբեջանում հայկական կոտորածների զոհերի հիշատակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի հմինադիր և նախագահ, ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն իր ելույթում նշել է, որ հարյուրավոր մարդիկ են սպանվել, բռնաբարվել և վիրավորվել ադրբեջանահայերի դեմ իրականցված հալածանքների և սպանությունների արդյունքում:

 «Ոստիկանական ուժերը աչք են փակել տիրող իրավիճակի վրա և թույլ տվել, որ հանցագործությունները շարունակվեն երեք օր: Դրանից հետո Ադրբեջանը փորձել է քողարկել այդ հանցագործությունները և վերաշարադրել պատմությունը»,- հայտարարել է Փալոնեն: «Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի իմ գործընկերների հետ մենք շարունակում ենք մեր ջանքերը՟ փորձելով լույս սփռել այդ իրադարձությունների վրա, որպեսզի այդ մարդկային կորուստները չմոռացվեն», - խոստացել է նա:

Կոնգրեսական Ջիմ Կոստան էլ անդրադարձել է  Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հարցին` ընդգծելով նրա ազատության և ինքնիշխանության իրավունքը: «Ադրբեջանի կառավարությունն այսօր էլ շարունակում է իր ագրեսիվ գորոծողությունները», -ընդգծել է Կոստան` ԱՄՆ օրենսդիրներին հիշեցնելով նոյեմբերին հայկական ուղղաթիռի վրա կատարված հարձակումը, որի հետևանքով երեք հայ զինծառայողներ են զոհվել: «Այս ագրեսիան ամբողջովին անընդունելի է և վնասում է խաղաղ կարգավորման ջանքերին»,- նշել է նա:

«Ես հպարտ եմ այսօր կանգնել այստեղ` ԱՄՆ հայ համայնքի կողքին, հիշատակելու և սգալու այս անասելի ողգերգությունը»,- դիմելով իր հայ ընտրողներին` ասել է ԱՄՆ օրենսդիր Քերոլայն Քլարքը: Նա անդրադարձել է Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի ջարդերի հետևանքով տեղահանված հայ ընտանքիներին, ովքեր ապաստան են գտել ԱՄՆ-ում  և այսօր մեծ ներդրում ունեն այդ երկրի, և հատկապես «Մասաչուսեթսի զարգացման գործում»:  

Հիշեցնենք, որ Սումգայիթյան ջարդերին նվիրված ելույթներով են հանդես եկել նաև Բրեդ Շերմանը, Ադամ Շիֆը, Ջուդի Չուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]