Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էրդողանը եւ Սաուդյան Արաբիայի թագավորը քննարկել են սիրիական պատերազմի հարցը

Էրդողանը եւ Սաուդյան  Արաբիայի թագավորը քննարկել են սիրիական պատերազմի հարցը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Էր Ռիադում հանդիպել է Սաուդյան Արաբիայի նոր թագավոր Սալմանի հետ: Նրանց քննարկման հիմնական թեման էր Սիրիայում պատերազմը, Իրանի միջուկային բանակցությունները եւ անկարգությունները Եմենում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական ԶԼՄ-ներն այդ հանդիպումը գնահատել են որպես Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների ջերմացում, որոնք լարված էին մնում Սաուդյան Արաբիայի հանգուցյալ թագավոր Աբդալլահի օրոք: Այդ լարվածությունն զգալի չափով առկա էր այն պատճառով, որ Էրդողանը բացասաբար էր ընդունել Եգիպտոսի իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիի իշխանության տապալումը, որը նա «ռազմական հեղաշրջում» է անվանել:

Էրդողանը վերջին անգամ Սաուդյան Արաբիա էր այցելել հունվարին` թագավոր Աբդալլահի հուղարկավորությանը մասնակցելու համար: Մինչ Սալմանի հետ հանդիպումը, Էրդողանն իսլամական ուխտագնացություն է կատարել Մեքքա եւ այցելել Մեդինայում Մուհամեդ մարգարեի կառուցած առաջին մզկիթ:

Թուրքիան դեպի իսլամացում տանող եւ երկիրը Աթաթուրքի հիմնադրած հանրապետության աշխարհիկ գաղափարախոսությունից հեռացնող սունի Էրդողանը ցանկանում է ամրապնդել հարաբերությունները տարածաշրջանում սունի իսլամի առաջնորդ Սաուդյան Արաբիայի հետ, որը հարուստ է նավթով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am