Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պաշտպանության նախարարը հանձնարարել է լուծել մեկ տասնյակից ավելի քաղաքացիների խնդիրները

Պաշտպանության նախարարը հանձնարարել  է լուծել մեկ տասնյակից ավելի 
քաղաքացիների խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվեց ՀՀ պաշտպանության նախարարի ամենամսյա հանդիպումը նախապես ցուցակագրված քաղաքացիների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է մեկ տասնյակից ավելի քաղաքացիների, ում խնդրանքները վերաբերում էին սոցիալական, կադրային և առողջական հարցերին ու ոլորտներին:

Քաղաքացիների ընդունելությանը ներկա էին ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ մի շարք վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ: Ծանոթանալով քաղաքացիներին հուզող խնդիրներին, նրանց դիմումներին և լսելով համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումները` պաշտպանության նախարարը տեղում լուծումներ առաջարկեց բարձրաձայնված հարցերին, տվեց կոնկրետ հանձնարարականներ:

Նշված խնդրանքների զգալի մասին պաշտպանական գերատեսչության ղեկավարը տվեց դրական ընթացք, իսկ ընդունելությանը մասնակից քաղաքացիներից շատերի խնդիրներն էլ լուծվեցին հենց հանդիպման ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]