Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանում մարդու իրավունքների աղետալի վիճակը ստվերել է Եվրոպական խաղերը. Human Rights Watch

Ադրբեջանում մարդու իրավունքների աղետալի    վիճակը ստվերել է Եվրոպական 
խաղերը. Human Rights Watch

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում մարդու իրավունքների աղետալի վիճակը ստվերել է Բաքվում հունիսին անցկացվելիք Եվրոպական խաղերը: Եվրոպական խաղերից 100 օր առաջ` Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել ձերբակալված հասարակական ակտիվիստներին եւ լրագրողներին:

«Կառավարության հարձակումները լրագրողների, իրավապաշտպանների եւ ակտիվիստների վրա մարտահրավեր է` մամուլի ազատության եւ մարդկային արժանապատվության գծով Օլիմպիական խարտիայի սկզբունքների ոգուն եւ տառին», -«Արմենպրես»-ի փոխանցմամբ հայտարարել է HRW-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Ջեյն Բյուքենենը:

Human Rights Watch-ը եվրոպական առաջնորդներին կոչ է արել զգուշացնել պաշտոնական Բաքվին, որ եթե չազատի ձերբակալված ընդդիմադիրներին, ապա իրենք Եվրոպական խաղերի բացման արարողությանը բարձրաստիճան պատվիրակություններ չեն ուղարկի:

«Եվրոպական երկրների օլիմպիական եւ ազգային կոմիտեները պետք է հստակ հասկացնել տան Բաքվին, որ նա ծաղր ու ծանակի է ենթարկում է օլիմպիական գաղափարները, եւ պետք է ազատ արձակի ձերբակալված ակտիվիստներին ու լրագրողներին, հանի ԶԼՄ-երի գործունեության եւ ազատ խոսքի նկատմամբ լուրջ սահմանափակումները», -ասվում է հայտարարության մեջ:

Կազմակերպությունը նաեւ լուսանկարներ է տարածել, որոնք արտացոլում են վերջին շրջանում Ադրբեջանում իրավապաշտպանների եւ լրագրողների ձերբակալությունները:

Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերի առնչությամբ նմանատիպ հայտարարությամբ այսօր հանդես է եկել նաեւ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:  

Կազմակերպության կայքում տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանում կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները եւ շարունակվում են այլակարծիք մարդկանց ձերբակալությունները:

Կազմակերպությունը նշել է, որ հաշվի առնելով նեգատիվ գործոնները, եվրոպական երկրները չպետք է հավատան Բաքվում Եվրոպական խաղերի «մոդայիկ շնորհանդեսին» եւ պետք է պահանջեն ազատ արձակել ձերբակալված իրավապաշտպաններին եւ լրագրողներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]