Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի եւ Իրանի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մարտի 15-ին

ԱՄՆ-ի եւ Իրանի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մարտի 15-ին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի միջուկային ծրագրի շուրջ այդ երկրի եւ ԱՄՆ-ի երկկողմ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա մարտի 15-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան մի ներկայացուցիչ:

Ինչպես գրում Է Reuters-ը, հանդիպման վայրը դեռ որոշված չԷ, բայց, ամենայն հավանականությամբ, կողմերը կհանդիպեն Ժնեւում:

Մարտի 4-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին եւ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ավարտել են բանակցությունները շվեյցարական Մոնտրյոյում: Հանդիպումը, ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, նախորդել Է «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) եւ Իրանի քաղաքական տնօրենների մակարդակով բանակցություններին, որոնք նշանակված են մարտի 5-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]