Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԵՀ-ն դեռեւս պատրաստ չԷ խոսել Վրաստանի եւ Ուկրաինայի համար այցագրերի չեղարկման հեռանկարների մասին

ԵՀ-ն դեռեւս պատրաստ չԷ խոսել Վրաստանի եւ Ուկրաինայի համար այցագրերի չեղարկման հեռանկարների մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը դեռեւս պատրաստ չԷ Վրաստանի եւ Ուկրաինայի համար այցագրերի չեղարկման հեռանկարների մասին խոսել 2015 թվականի մայիսին Ռիգայում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հարեւանության եվրոպական քաղաքականության եւ ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով եվրակոմիսար Յոհաննես Հանը:

«Ներկայում Վրաստանում ընթանում Է պայմանների կատարման ուսումնասիրություն, այն երկրորդ փուլում Է: Տեսնենք, թե ինչպիսին կլինի արդյունքը, մենք արդյոք կարող ենք Եվրահանձնաժողովի կողմից դրական գնահատական տալ: Դրանից հետո, ինչպես գիտեք, այդ հարցերի վերաբերյալ իր կարծիքն ու որոշումը պետք Է հայտնի Եվրախորհուրդը: Մենք աշխատում ենք դրա վրա, նույնը կիրառելի Է Ուկրաինայի նկատմամբ»,-ասել Է Հանը՝ պատասխանելով այն հարցին, թե Վրաստանը եւ Ուկրաինան կարող են արդյոք անայցագիր ռեժիմի վերաբերյալ որոշում ակնկալել «Արեւելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովում:

Ավելի վաղ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը նշել Է, որ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովում, որը մայիսի 21-22-ին տեղի Է ունենալու Ռիգայում, կարձանագրվեն «շատ կոնկրետ արդյունքներ»: Նրա խոսքով՝ Վրաստանը «եվրոպական արժեքների ու մշակույթի երկիր Է, «Արեւելյան գործընկերության երկրների առաջատարը»:

Վրացական կողմը հուսով Է, որ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովում որոշում կընդունվի Եվրամիության հետ Վրաստանի անայցագիր ռեժիմի մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]