Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Շարմազանովն ընդդիմության վերջին շրջանի պայքարը գաղափարական չի համարում

Շարմազանովն ընդդիմության վերջին շրջանի պայքարը գաղափարական չի 
համարում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այն կարծիքին է, որ վերջին շրջանում ընդդիմության կողմից իշխանության դեմ պայքարը գաղափարական չի եղել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Շարմազանովը կարծիք հայտնեց, որ եթե այդ պայքարը լիներ գաղափարական, ապա մեկ քաղաքական գործչի՝ հանրահավաքի անցկացումից հրաժարվելուց հետո մնացած քաղաքաակն ուժերը չէին հայտնվի քաղաքական խաղից դուրս վիճակում: «Եթե ընդդիմության պայքարը լիներ գաղափարական, ապա մեկ քաղաքական գործչի դուրս գալը չէր կարող քաղաքական խաղից դուրս վիճակում թողնել մյուս քաղաքական ուժերին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Հարցին, թե հնարավոր է, որ առաջիկայում ՀՀԿ-ն հայտնվի ընդդիմադիր դաշտում, Շարմազանովը նշեց, որ դա ժողովրդի կամքն է: «Եթե դու քաղաքականության մեջ ես, դու չես որոշում՝ ընդդիմություն ես, թե իշխանություն: Էդուարդ Շարմազանովը կլինի իշխանություն, թե ընդդիմություն, պետք է որոշի հանրությունը ընտրությունների ժամանակ»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Նա նշեց, որ եթե ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն դառնա փոքրամասնություն, ինքը կդառնա ընդդիմություն և հանդես կգա ընդդիմադիր դիրքերից, ինչն ընդունված է բոլոր նորմալ երկրներում: «Եթե իմ ժողովուրդը ձայն կտա Հանրապետականին և ես կլինեմ մեծամասնություն, այդ դեպքում կլինեմ իշխանության անդամ: Դա ես չպետք է որոշեմ, դա երկրի Նախագահը չպետք է որոշի, ոչ էլ՝ վարչապետը: Դա պետք է որոշի հասարակությունը: Եվ ցավն այն է, որ կան գործիչներ, ովքեր ասում են «ես միշտ ընդդիմադիր եմ»: Եղբա՛յր, կարող է քեզ վաղը ձայն են տալիս ու դու դառնում ես իշխանություն»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]