1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Զարգացնել շինանյութերի արդյունաբերությունը, խթանել ագրոբիզնեսը

Զարգացնել շինանյութերի արդյունաբերությունը, խթանել ագրոբիզնեսը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (OECD) հետ Հայաստանն իրականացնում է ծրագիր, որի շրջանակում ընտրված երկու ոլորտների մասով արդեն  ձեռնարկել է ուսումնասիրությունների կատարմանը. կազմվել է առաջարկությունների փաթեթ, որոնց նպատակն է բարելավել իրավիճակն այդ ոլորտներում:

 ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանի փոխանցմամբ, ընտրվել է երկու ոլորտ` շինանությունների արդյունաբերություն եւ ագրոբիզնես: «Շինանյութերի արդյունաբերության ոլորտում մեր նպատակն է խոշոր ներդրողների ներգրավել եւ դրա արդյունքում բարելավել արտադրական կարողությունները: Ագրոբիզնեսի ոլորտում գլխավոր նպատակը փոքր եւ միջին ընկերությունների զարգացման խթանումն ու միջազգայնացումն է, որ նրանք կարողանան մեծացնել իրենց արտահանման ծավալները»,- «Հայաստանի ՓՄՁ-ները համաշխարհային արժեշղթաներին կապակցելը.անդրադարձ ագրոբիզնեսին» եւ «Անդրազգային ընկերությունների ու Հայաստանի ՓՄՁ-ների միջեւ կապերի ստեղծումը շինանյութերի ոլորտում» զեկույցների շնորհանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Գարեգին Մելքոնյանը` հավելելով, որ կատարվել է ծավալուն աշխատանք, վեր են հանվել խնդիրները, մշակվել առաջարկներ: Էկոնոմիկայի փոխնախարարը հավաստիացնում է, որ Եվրոպացի գործընկերների հետ պայմանավորվածություն կա, որ աշխատանքն այսքանով չի ավարտվելու: «Բուն նպատակը ներկայացված գաղափարների իրականացումն է: Այս ոլորտներում Հայաստանն ունի հաջող ներքին հումքային բազա, եւ կա պոտենցիալ` արտադրություն եւ արտահանում կազմակերպելու համար»:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Դիրկ Լորենցն էլ շեշտեց, որ ԵՄ-ում շատ են կարեւորում Հայաստանի հետ այս նախաձեռնությունը եւ վստահ են, որ արդյունքները լինելու են շատ բարձր ու գոհացուցիչ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]