1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր ղեկավարը կլինի Նաիրա Զոհրաբյանը. Միքայել Մելքումյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր ղեկավարը կլինի Նաիրա 
Զոհրաբյանը. Միքայել Մելքումյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցության առաջիկա համագումարի ընթացքում կհրաժարվի կուսակցության ղեկավարի պաշտոնից: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա տեղեկացրեց, որ կուսակցության համագումարի ընթացքում կընտրվի նոր նախագահ: «Մենք քննարկել ենք կուսակցության նոր ղեկավարի հարցը: Այլ թեկնածու, բացի Նաիրա Զոհրաբյանից, չկա: Ես կարծում եմ, որ Զոհրաբյանի թեկնածությունն անպայման կպաշտպանվի: Համագումարից հետո կլինի նաև քաղաքական խորհրդի նիստ, որի ժամանակ կորոշվի նաև կուսակցության ղեկավարի տեղակալի հարցը»,- «Արմենպրես»-ի հաղորդամբ՝ նշեց Մելքումյանը:

Մելքումյանը հայտնեց նաև, որ Գագիկ Ծառուկյանը վայր կդնի պատգամավորական մանդատը և առժամանակ կհեռանա քաղաքականությունից: «Ես կարծում եմ, որ նա առժամանակ կհեռանա քաղաքականությունից»,- ասաց պատգամավորը:

Հարցին, թե կուսակցությունից նոր արտահոսք չի՞ սպասվում, հաշվի առնելով, որ Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է կուսակցության ղեկավարի պաշտոնից, Մելքումյանն ընդգծեց, որ չի կարծում, թե Ծառուկյանը շահագրգռված է, որ կուսակցությունից կամ խմբակցությունից մարդիկ դուրս գան: «Մենք այս երկրում ճանապարհ անցած մարդիկ ենք և գիտենք, թե ինչ քայլերով կարելի է առաջ գնալ: Մարդ պետք է հավատարիմ մնա իր քաղաքական թիմին, ինձ համար անընդունելի է այստեղից այնտեղ ցատկելը»,- նշեց Մելքումյանը:

Մելքումյանը հայտնեց, որ փոխվելու է նաև կուսակցության գրասենյակի վայրը:

ԲՀԿ 8-րդ համագումարը տեղի կունենա մարտի 5-ին` ժամը 15:00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]