Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Եվրոխաղերին ընդառաջ «շնային կոռուպցիան» Բաքվում

Եվրոխաղերին ընդառաջ «շնային կոռուպցիան»
 Բաքվում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսին անցկացվելիք Եվրոխաղերին ընդառաջ Բաքուն թափառական շներից մաքրելու համար Ադրբեջանի իշխանություններն իսկական հիտլերյան ցեղասպանական միջոցառումներ են իրագործում: Բաքվում թափառական շներին հավաքելու, գազանաբար սպանելու եւ հրապարակավ այրելու դիակիզարաններ են ստեղծվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, virtualaz.org կայքն այդ առնչությամբ գրում է, որ Բաքվի իշխանությունների համար փողոցային շների նման կերպ վերացման միջոցառումները նոր չեն: Բաքվի գործադիր իշխանության թափառական կենդանիների դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրը ցերեկով մարդկանց եւ երեխաների աչքի առաջ գազանաբար սպանում են շներին:

Կայքը հայտնում է, թե չնայած այն բանին, որ կառավարությունը տարեկան միլիոնավոր դոլարների ֆինանսական միջոցներ է հատկացնում Բաքվում թափառող կենդանիների դեմ շատ թե քիչ քաղաքակիրթ ձեւով պայքարի համար, սակայն, նման կենդանիների թիվը գնալով մեծանում է, մեծանում է նաեւ կատաղած կենդանիների կողմից մարդկանց վրա հարձակումների թիվը:

«Բանն այն է, որ հիշյալ վարչության աշխատակիցները օրը ցերեկով զենքը ձեռքին շրջում են քաղաքում եւ պատահած վայրում մարդկանց ներկայությամբ կրակում շների վրա: Նրանք դրան առարկող քաղաքացիներին անգամ սպառնում են չմիջամտել իրենց գազանությանը», -նշում է կայքը եւ հիշեցնում, որ Ադրբեջանը Կենդանիների իրավունքների պաշտպանության Եվրոպայի համաձայնագրին միացել է 2007 թվականի մայիսին:

«Կենդանական աշխարհի պաշտպանության դաշինք» հասարակական միության ղեկավար Մանսուրա Ռասուլզադեն կայքի հետ զրույցում հայտնել է, որ չնայած ըստ այդ համաձայնագրի` թափառական կենդանիների դեմ պայքարի աշխատանքը պետք է հանձնարարվեր Պետական անասնաբուժական ծառայությանը, սակայն, այն կցվել է Բաքվի քաղաքապետարանին, որն էլ այդ աշխատանքն իրագործում է` ինչպես ցանկանում է:

«Կենդանիներին ոչնչացնող կառույցները ներկայացնում են, որ, օրինակ, 2009 թվականին Բաքվում ոչնչացրել են 56 հազար շուն, 2010 թվականին` 79 հազար շուն: Պետությունը մեկ շուն վերացնելու համար 30 մանաթ է վճարում: Սակայն, պարզ աչքով էլ երեւում է, որ Բաքվում այդչափ թափառական շուն չկա: Նշանակում է` հատկացված միջոցները յուրացվում են, իսկ թափառական շները ոչ թե պակասում, այլ ավելանում են: Հետաքրքիրն այն է, որ ներկայացվում է, թե շներին վերացնում են, որովհետեւ նրանք կատաղած են: Բայց, չէ որ հանրապետությունում կատաղած կենդանիներ լինելու մասին արտահայտությունն արդեն հանցագործություն է», -զարմանք է հայտնում նա:

Ադրբեջանցի փորձագետը գտնում է, որ 79 հազար շուն սպանող երկրում չպետք է թույլատրվի միջազգային միջոցառումներ անցկացնել:

«Քանի որ դա նշանակում է, որ երկիրը կարանտինի տակ է, եւ դա մեծ էպիդեմիա է: Չնայած Ադրբեջանի նախագահին եւ Բաքվի հիշյալ դեպարտամենտին հղած մեր բազմաթիվ դիմումներին, ոչ մի պատասխան կամ արդյունք չենք ստացել: Միայն 2009 թվականին, թափառական կենդանիների վերացման համար պետական բյուջեից նվազագույնը 2 մլն 370 հազար մանաթ գումար է ծախսվել, եւ այս թիվն ամեն տարի ավելանում է», -ասել է նա:

Կայքը հայտնում է, որ 2011 թվականին «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի շրջանակում Բաքվում հազարավոր թափառական շներ են ոչնչացվել, ինչը գրավել էր նաեւ միջազգային մամուլի ուշադրությունը:

«Մոտենում են Եվրոպայի օլիմպիական խաղերը: Իսկ դա նշանակում է, որ «շնային կոռուպցիան» ավելի շատ կլցնի ոմանց գրպանները», -գրում է կայքը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]