Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երկրագնդի ամենածեր կինը վաղօրոք Է տոնել իր 117-ամյակը

Երկրագնդի ամենածեր կինը վաղօրոք Է տոնել իր 117-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրագնդի ամենածեր կինը՝ Միսաո Օկավան, որը ծնվել Է 1898 թվականի մարտի 5-ին Օսակայում, իր 117-ամյակը տոնել Է ժամանակից շուտ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին:

Տոնական միջոցառումները մարտի 4-ին՝ նրա փաստական ծննդյան օրից մեկ օրառաջ, անցկացվել են Օսակայի ծերանոցում, որտեղ այժմ ապրում Է երկարակյաց կինը: Թե ինչն Է կնոջը դրդել ծննդյան օրը ժամանակից շուտ նշել, չի ճշտվում:

Ելույթ ունենալով միջոցառմանը՝ Միսաո Օկավան հայտարարել Է, որ 117 տարին «այնքան Էլ երկար ժամանակաշրջան» չի համարում: Ծերանոցի անձնակազմը պատմել Է, որ վերջին ամիսներին Օկավայի մոտ լսողության հետ կապված խնդիրներ են առաջացել, եւ նա սկսել Է փոքր-ինչ ավելի դանդաղ շարժվել, սակայն պահպանում Է առողջ դատողությունը:

Միսաո Օկավան ծնվել Է Օսակայից ոչ հեռու գտնվող Տենամա գյուղում: 1919 թվականին նա ամուսնացել Է, ծնվել են նրա երեք երեխաները: 1931 թվականին Օկավան այրիացել Է: Այժմ նա, բացի երկու աղջիկներից ու որդուց, ունի չորս թոռ եւ վեց ծոռ: 2013 թվականին կինը Գիննեսի ռեկորդների գրքի կողմից ճանաչվել Է Երկրագնդի՝ ներկայում ապրող ամենածեր բնակիչը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]