Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իտալացի հայտնի գործարարին՝ Գիզոլֆիին, մեռած են գտել իր ավտոմեքենայի մեջ

Իտալացի հայտնի գործարարին՝ Գիզոլֆիին, մեռած են գտել իր ավտոմեքենայի մեջ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի հայտնի ձեռնարկատեր Գուիդո Գիզոլֆիին մարտի 3-ի երեկոյան մեռած են գտել սեփական ավտոմեքենայի մեջ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական զանգվածային լրատվամիջոցներին:

Ավտոմոբիլը, որի մեջ եղել Է Mossi & Ghisolfi անդրազգային ընկերության փոխնախագահի մարմինը, գտել են Իտալիայի հյուսիսի Կարբոնարա Սկրիվիա փոքր քաղաքի ծայրամասում: Իրավապահ մարմինների տվյալներով՝ 58-ամյա գործարարն սպանվել Է հրացանի կրակոցով շատ փոքր հեռավորությունից: Այդ տեղեկատվության համաձայն՝ խոսքը ինքնասպանության մասին Է: Ոստիկանությունը ձեռնարկչի մարմնի մոտ մահառաջի գրություն չի գտել:   

Գիզոլֆին իտալացի «քիմիական արքա» Վիտորիո Գիզոլֆիի, որը 1953 թվականին հիմնել Է Mossi & Ghisolfi ֆիրման, որդին Էր: Այս ընկերությունն Իտալիայի՝ մեծությամբ երկրորդ քիմիական խումբն Է եւ համաշխարհային առաջատարը պլաստիկե փաթեթվածքի արտադրության բնագավառում: 

Գուիդո Գիզոլֆին Իտալիայի կառավարող Դեմոկրատական կուսակցության անդամ Էր եւ համարվում Էր ներկայիս վարչապետ, դեմոկրատների առաջնորդ Մատեո Ռենցիի առավել մերձավոր ձեռնարկիչներից մեկը: Corriere della Sera ազդեցիկ թերթը նրան համարում Է Իտալիայի վարչապետի գլխավոր հովանավորներից մեկը եւ նրա խորհրդականը ձեռնարկչությանը վերաբերող հարցերում: Գործարարը նաեւ մտնում Էր Իտալիայի Intesa San Paolo խոշոր բանկի հսկիչ խորհրդի կազմի մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]