1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանի երկաթուղայինները չեն մասնակցի ԱՊՀ երկաթուղայինների երեւանյան հավաքին

Ադրբեջանի երկաթուղայինները չեն մասնակցի  ԱՊՀ երկաթուղայինների երեւանյան հավաքին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի երկաթուղայինները չեն մասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների երկաթուղային տրանսպորտի գծով խորհրդի ուղեւորային տնտեսության գծով հանձնաժողովի այսօր Երեւանում բացվող 15-րդ նիստին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում կատարելով «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մամուլի ծառայությանը:

ԱՊՀ երկաթուղայինների երեւանյան նիստին կմասնակցեն Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Լիտվայի, Լատվիայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի եւ Էստոնիայի երկաթուղային վարչությունների ներկայացուցիչները: Նիստն իր աշխատանքները կշարունակի մինչեւ մարտի 6-ը:

ԱՊՀ մասնակից պետությունների երկաթուղային տրանսպորտի գծով խորհուրդը հիմնվել է 1992 թվականի փետրվարի 14-ին` երկաթուղային տրանսպորտի աշխատանքը միջպետական մակարդակով համակարգելու եւ գործունեության համաձայնեցված սկզբունքներ մշակելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]