1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը ողջունում է ԵԺԿ-ի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը ողջունում է ԵԺԿ-ի կողմից Հայոց 
ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը ողջունում է Եվրոպական ժողովրդական կուսակցության կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը:

Ազգային ժողովի նիստի մեկնարկին նա արձանագրեց, որ քաղաքական մշակույթի եզակի դեպքերից է, երբ քաղաքական սպեկտրի հակադիր բևեռներում գտնվող ուժերը կարողացել են միասնական տարբերակով ներկայանալ: «Սա ցույց է տալիս, որ կան հարցեր, որտեղ պետական, ազգային շահը պետք է գերակայի կոնյունկտուրային և կուսակցական շահերին»,- «Արմենպրես»-ի հղորդմամբ՝ հայտարարեց Ռուբիկ Հակոբյանը:

Եվրոպական ժողովրդական կուսակցությունն ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև: Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովի օրակարգում էր ներառվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևի նախագիծը: Այն միասնական էր, մշակվել էր հայկական երեք՝ «Ժառանգություն», «Օրինաց երկիր» և Հանրապետական կուսակցությունների կողմից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]