Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Օսլոյում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված փառատոն է անցկացվում

Օսլոյում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված փառատոն է 
անցկացվում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օսլոյում այս օրերին ընթանում է «Red Zone» փառատոնը, որը կազմակերպել է Օսլոյի եկեղեցական միջմշակութային կենտրոնը (Kirkelig Kulturverksted)` Նորվեգիայի ԱԳՆ աջակցությամբ: Փառատոնի այս տարվա թեման Հայոց ցեղասպանությունն է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, փառատոնի շրջանակներում մարտի 3-ին տեղի է ունեցել «Մոռացության 100 տարիներ» անվանումով համերգը, որին մասնակցել են երգիչ-երաժիշտներ Հայաստանից, Նորվեգիայից, Թուրքիայից, Իրանից:

Փառատոնի ծրագրում մարտի 3-8-ն ընդգրկված են Լեհաստանի Վրոցլավ քաղաքի «ԶԱՌ» թատրոնի «Արմինե՛, քույր» թատերական ներկայացումը, լեհ լուսանկարիչ Մագդալենա Մադրայի «Պատկերներ Անատոլիայից» ֆոտոցուցահանդեսը, շվեդահայ կինոռեժիսոր Սյուզան Խարտալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմի ցուցադրությունը, «Աշխարհի կողմից մոռացվածը. Արևմուտքի ընտրովի հիշողությունը» թեմայով քննարկում` Լոնդոնից «Կոմիտաս» ինստիտուտի հիմնադիր տնօրեն Արա Սարաֆյանի, Օսլոյից «Սիվիտա» քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Բորդ Լարսենի և լրագրող Սեբինա Սկատվիկի մասնակցությամբ:

«Red Zone»-ը փառատոն է, որն ընդգծում է խոսքի ազատության արտահայտումն արվեստի միջոցով` ցույց տալով արվեստի ուժը` լույս սփռելու մարդկության պատմության մոռացության խավարի վրա և դատապարտելու անցյալում տեղի ունեցած հանցագործությունների ժխտողականությունը: Այն անցկացվում է ամեն տարի հերթականորեն Օսլոյում և Մերձավոր արևելքի երկրներից մեկում: Փառատոնն առաջին անգամ տեղի է ունեցել Օսլոյում 2013թ.-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]