Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Փոքրիկների համար նախատեսված հաղորդումները պետք է կրթական բնույթ ունենան

Փոքրիկների համար նախատեսված հաղորդումները պետք է կրթական բնույթ 
ունենան

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանուկների համար նախատեսված հեռուստահաղորդումները պետք է դաստիարակչական բնույթ կրեն և ուսուցողական ուղղվածություն ունենան:

Հոգեբան Սամվել Խուդոյանը համոզված է՝ հաղորդումները պետք է ուղղված լինեն երեխայի բարոյական զարգացմանը: Մարտի 4-ը Մանկական հեռուստատեսության և ռադիոհեռարձակման միջազգային օրն է: Սամվել Խուդոյանը փաստում է՝ այսօր շատ անիմաստ և ագրեսիվ մուլտֆիլմեր են ներկայացվում:

«Մենք ունեինք «Հայրենիք» մանկական հեռուստաալիքը, որը փակվեց: Ուրախ և շատ լավ հաղորդումներ էր ցուցադրում: Այսօր կան մի շարք հաղորդումներ երեխաների համար, նաև ուսուցողական հաղորդումներ են առանձին ալիքներով ներկայացվում: Մարդկանց մի ստվար զանվածն օգտվում է մալուխային հեռուստատեսությունից, որը ներկայացնում է բազմաթիվ մանկական ալիքներ: Մի ալիք կա՝ կոչվում է «Nickelodeon»: Անիմաստ, հակաբարոյական, տարօրինակ հերոսներ ներկայացնող մուլտֆիլմեր է ցուցադրում: Այդ հեռուստաալիքը հանել ենք, որ մեր տղան չդիտի»,-

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սամվել Խուդոյանը:

Նրա խոսքով՝ իհարկե, մալուխային հեռուստատեսությունը նաև լավ հաղորդումներ և մուլտֆիլմեր է ներկայացնում: «Հանդիպել եմ հաղորդում, որ երեխաներին առողջ ապրելակերպ է սովորեցնում, թե ինչ պետք է ուտել և ինչ չուտել, ասում է, թե ինչն է վատ, ինչը լավ, ցնցված էի այդ հաղորդաշարից: Մանկական լեզվով էր ձևակերպված ու արտակարգ հետաքրքիր էր: Կառաջարկեի, որ այդպիսի բան անեին մեր հեռուստաալիքները»,-նշեց հոգեբանը:

Սամվել Խուդոյանի խոսքով՝ ծնողների մեծ մասը բողոքում է, որ երեխան իրենց չի լսում: «Ասելով ոչինչ չի լինում: Պետք է մեխանիզմներ սովորեցնել ծնողներին: Անհրաժեշտ են հոգեբանական բնույթի հաղորդումներ»,-հավելեց հոգեբանը: Նա հեռուստաալիքներին առաջարկեց ունենալ նաև կյանքի հմտություններ սովորեցնող հաղորդումներ: Հոգեբանն ավելացրեց, որ փոքրիկները երկու-երեք ժամից ավելի չպետք է հեռուստացույց դիտեն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]