1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Շուրջ երկու տասնյակ ասորի Սիրիայից հասել են Լիբանան

Շուրջ երկու տասնյակ ասորի Սիրիայից հասել են Լիբանան

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի շուրջ 20 ասորի, որոնք բնակվում էին Հասաքեի մարզում, մարտի 3-ին անցել են Լիբանան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Բեյրութում ասորական եկեղեցու քահանան նշել է, որ ասորիները ալ Խաբուր շրջանի բնակիչներ են, նրանց ապաստան կտրամդրեն եկեղեցու մոտ գտնվող Սադ ալ Բուշրիա շրջանում: Նա նաև տեղեկացրել է, որ ասորիները մուտք են գործել Լիբանանի տարածք իշխանությունների թույլտվությունն ստանալուց հետո:

Ավելի վաղ լիբանանյան իշխանություննները որոշում էին ընդունել արգելել սիրիացի փախստականների մուտքը Լիբանան`բացառությամբ արտակարգ իրավիճակներում հայտնված մարդկանց:

ԻՊ-ն փետրվարի 23-ին զինված հարձակում էր իրականացրել Թել Հորմուզ, Թել Շամիրամ, Թել Ռուման, Թել Նասրա, ալ Աղիբաշ, Թումա Յալդա, ալ Հաուզ գյուղերի վրա, որոնք գտնվում են Հասաքե մարզի արևմուտքում: Ահաբեկիչներն այրել են Թել Հորմուզի պատմական եկեղեցին, որը համարվում է Սիրիայի հնագույն եկեղեցիներից մեկը, առևանգել են 200-ից ավելի մարդու:

«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի 2 ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև որոշում է ընդունվել խմբավորման անվանումը փոխելու վերաբերյալ, և  այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի ապստամբներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]