Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ուկրաինայում կործանված Boeing-ի զոհերի հարազատներին ցուցադրել են ինքնաթիռի բեկորները

Ուկրաինայում կործանված Boeing-ի զոհերի հարազատներին ցուցադրել են  ինքնաթիռի բեկորները

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի երկնքում Malaysia Airlines ընկերության ավիահանրանավի աղետի հետեւանքով զոհված ուղեւորների ընտանիքներին Նիդեռլանդների ռազմական ավիաբազայում առաջին անգամ ցուցադրել են ինքնաթիռի բեկորները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

2014 թվականի հուլիսի 17-ին Ամստերդամ – Քուալա Լումպուր երթուղով MH17 չվերթի բոլոր 298 ուղեւորները եւ անձնակազմի անդամները զոհվել են:   

Հոլանդացի փորձագետները, որոնք հետաքննում են աղետի հանգամանքները, չեն բացառում, որ մալայզիական ավիահանրանավը խփվել Է հրթիռով, երբ Ուկրաինայի արեւելքում թռչում Էր ռազմական հակամարտության գոտու վրայով:

Հանրանավի բեկորները Նիդեռլանդների հարավի ավիաբազա են հասցվել դեռ անցյալ տարվա վերջին եւ տեղավորված են երեք օդանավարաններում: 

Դիտելու համար ցուցադրված բեկորների թվում են ինքնաթիռի թեւերը, անիվները, ֆյուզելաժի բեկորները եւ ձեռնածանրոցների համար նախատեսված հատվածամասերը:

Ենթադրվում Է, որ մեկ շաբաթվա ընթացքում Boeing-777-ի բեկորները կդիտեն զոհված ուղեւորների 500 հարազատներ:

Անցյալ տարվա սեպտեմբերին հրապարակվել Է Նիդեռլանդների Ենթակառուցվածքի եւ տրանսպորտի անվտանգության հանձնաժողովի նախնական հաշվետվությունը, որի համաձայն ինքնաթիռը մեծ բարձրության վրա «օդում մասերի Է բաժանվել արտաքին ներգործության հետեւանքով»:

Հաշվետվության վերջնական տարբերակը, ինչպես սպասվում Է, կհրապարակվի այս տարվա հոկտեմբերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]