Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ճամբարակ քաղաքը արարողությունների սրահի խիստ կարիք ունի

Ճամբարակ քաղաքը արարողությունների սրահի խիստ կարիք ունի

ԳԱՎԱՌ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճամբարակ քաղաքի բնակիչները քաղաքի եւ մարզի իշխանությունների առջեւ բարձրացրել են արարողությունների սրահ ունենալու խնդիրը:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը, քաղաքի բնակչությունը դրա կարիքն զգում է հատկապես հոգեհացի արարողությունների ժամանակ: Մարդիկ նաեւ ուզում են հարսանյաց, բանակ ճանապարհելու, այլ ուրախ արարողությունների համար  սրահ ունենալ, սակայն քաղաքապետարանի միջոցները չեն բավարարում հարցին լուծում տալու համար:»Հոգեհացի ժամանակ, որը տրվում է մարդկանց տներում, մինչեւ հինգ հարյուր եւ ավել մարդ են հավաքվում, որը դժվարություններ է ստեղծում հանգուցյալի ընտանիքի համար: Բացի այդ, հարսանյաց եւ այլ ուրախ արարողությունների համար մարդիկ ստիպված են լինում սրահներ վարձակալել Սեւանում կամ Երեւանում` լրացուցիչ, նույնիսկ շռայլ ծախսեր անելով: Նրանց վիճակն, իրոք, կթեթեւանա, եթե կարողանանք լուծել արարողությունների սրահի խնդիրը:Հիմքից նոր շենքի կառուցումը թանկ կնստի մեզ վրա, քան` նոր շենքային տարածքի գնումը, ինչի համար եւ խնդրել ենք ՀՀ կառավարության օժանդակությունը: Քաղաքում կա անհատական սեփականություն հանդիսացող հարմարավետ շենք, որը ձեռք բերելու դեպքում կկարողանանք լուծել խնդիրը` այն ծառայեցնելով բազմաբնույթ արարողությունների անցկացմանը, ինչպես նաեւ երիտասարդների կամ տարեցների ժամանցի կազմակերպմանը»,-նշեց քաղաքապետը: Հարցը ներկայացվել է նաեւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուշադրությանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]