Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Օբաման մեկ տարով երկարացրել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

Օբաման մեկ տարով երկարացրել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնցից առաջինները սահմանվել էին 2014 թվականի մարտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է պետության ղեկավարի հայտարարության մեջ, որը զետեղված է Սպիտակ տան կայքում:

Առաջին անգամ «արտակարգ դրության ռեժիմը» Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, որը, ամերիկյան վարչակազմի կարծիքով, Ուկրաինայի դեմ իր գործողություններով սպառնալիք է ստեղծում ԱՄՆ-ի ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը, Օբամայի հրամանով սահմանվել է 2014 թվականի մարտի 6-ին:

Ինչպես պարզաբանվում է, նախագահը մեկամյա ժամկետի ավարտից 90 օր առաջ պարտավոր է որոշակիություն մտցնել «արտակարգ դրության ռեժիմը» նոր ժամկետով երկարացնելու հարցում: Ավելի վաղ Օբաման Կոնգրես ծանուցում էր ուղարկել նման որոշման անհրաժեշտության մասին: Այսպիսով, Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներ նախատեսող ռեժիմը մարտի 6-ից հետո երկարացվում է եւս մեկ տարով:

ԱՄՆ-ի իշխանությունները Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել մի քանի փուլով. 2014 թվականի մարտի 6-ից բացի, համապատասխան որոշումներ են ընդունվել մարտի 16-ին, մարտի 20-ին եւ դեկտեմբերի 19-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am