Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ավելի քան 270 թեկնածու Է առաջադրվել Խաղաղության նոբելյան մրցանակի

Ավելի քան 270 թեկնածու Է առաջադրվել Խաղաղության նոբելյան մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2015 թվականին Խաղաղության նոբելյան մրցանակ ստանալու համար աառաջադրվել Է 276 թեկնածու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Օսլոյում գործող Նոբելյան կոմիտեն:

Հավակնորդների թվում են 49 կազմակերպություն եւ 227 մարդ:

Անվանակարգորդների ընթացիկ թվաքանակն իր մեծությամբ երկրորդն է դարձել պարգեւի պատմության մեջ: Անցյալ տարի ժյուրիին հարկ է եղել ընտրություն կատարել 278 թեկնածուներից:

Դափնեկրի անունը կհայտարարվի հոկտեմբերին: Մրցանակի հանձնումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրը:

2014 թվականին խաղաղության Նոբելյան մրցանակն ստացել են պակիստանցի Մալալա Յուսուֆզայը եւ հնդիկ Կայլաշ Սատյարտհին «Երեխաների եւ երիտասարդության ճնշումների դեմ եւ հանուն երեխաների կրթության իրավունքի պայքարի համար», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]