Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մարքեթինգի հայկական ակումբը պատրաստվում է հոբելյանական միջոցառման

Մարքեթինգի հայկական ակումբը պատրաստվում է հոբելյանական 
միջոցառման

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մեջ մասնագիտացած Մարքեթինգի հայկական ակումբը մարտի 10-ին կնշի իր հինգ ամյակը: Ակումբը մասնագիտական առաջընթացի միջավայր է երիտասարդ մարքեթոլոգների համար:

Հաճախ ակադեմիական կրթության  և աշխատանքի շուկայի պահանջները չեն համապատասխանում միմյանց: Անհրաժեշտություն է առաջանում դեռևս ուսանողական տարիներից ձեռք բերել որոշակի պրակտիկ հմտություններ, որոնք կենսական նշանակություն  ունեն աշխատանքի շուկայում հաստատվելու համար:

 Վերջին  տարիներին   Մարքեթինգի հայկական ակումբի թիմը ստեղծել է «Salvador Fest» ամենամյա մտքի փառատոնը,«Businessgame»  բիզնես-սիմուլյատորը, «IQ-marketing»  ինտելեկտուալ խաղը, «Levitt»  մարքեթինգային գիտական հոդվածների վերաբերյալ ծրագիրը և այլ ոչ ֆորմալ կրթական նախաձեռնություններ: Կազմակերպության իրականացրած միջոցառումների շրջանակներում երիտասարդները հնարավորություն են ստանում մասնակցելու տարբեր բիզնես գրքերի, մասնագիտական հանդեսների և պրակտիկ հետազոտությունների նվիրված ներկայացումների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարքեթինգի հայկական ակումբից,  մարտի 10-ին կայանալիք տոնական միջոցառման ընթացքում ակումբը կամփոփի վերջին տարիների գործունեությունը և հրավիրված հյուրերին կներկայացնի 2015 թվականին իրագործվելիք ոչ ստանդարտ կրթական ծրագրերը: Մայիսին կմեկնարկի «Book Battle» ծրագիրը, որը դեպի բիզնես գրքերի ընթերցանությունը մոտիվացնող նորարական խաղ մրցույթ է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am