Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքնային այցով Ճամբարակում էր

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքնային այցով Ճամբարակում էր

ԳԱՎԱՌ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը աշխատանքային այցով Ճամբարակ քաղաքում էր: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` Ճամբարակի քաղաքապետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանի, Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանի,»Գազպրոմ-Արմենիա» եւ «Հայկական էլեկտրացանցեր» ընկերությունների ճամբարակի տեղամասերի ներկացուցիչների հետ քննարկեց ՀՀ կառավարության կողմից Ճամբարակ քաղաքի եւ Վահան գյուղի բնական գազ եւ էլեկտրաէներգիա սպառողների  համար սահմանված արտոնությունների կիրառման ընթացքի հետ կապված խնդիրներ: Ինչպես մարզպետին ներկայացրին Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը, Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանը,»Գազպրոմ-Արմենիա» եւ «Հայկական էլեկտրացանցեր» ընկերությունների Ճամբարակի տեղամասերի ղեկավարները, Ճամբարակի եւ Վահանի բնակիչները 2015 թվականի հունվար եւ փետրվար ամիսներին սպառած բնական գազի եւ էլեկտրաէներգիայի դիմաց ստացել են  փոխհատուցումները` օրենքով սահմանված կարգով, սակայն դեռեւս կան որոշակի ճշգրտումների ու հստակեցումների հետ կապված խնդիրներ: Մասնավորապես ցուցակներում պետք  է հստակեցվեն այն ընտանիքիների հասցեները եւ փոխհատուցման չափը, ովքեր բնական գազ սպառող բաժանորդներ չեն եւ փոխարենը պետք է լրացուցիչ փոխհատուցում ստանան սպառած էլեկտրաէներգիայի դիմաց:Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հորդորեց կողմերին՝ մեկշաբաթյա ժամկետում հստակեցնել օգտագործված գազի եւ էլեկտրաէներգիայի դիմաց սահմանված արտոնություններից օգտվողների ցուցակները, փոխհատուցվող գումարի չափը եւ դրանք ներկայացնել Գեղարքունիքի մարզպետարան:»Պետք է աշխատել համագործակցված, մանրակրկիտ, տուն առ տուն, հասցեական, որպեսզի պետության կողմից տրամադրված միջոցները չօգտագործվեն այլ նպատակներով, այլ ծառայեն միայն կարիքավոր բնակչությանը: Նաեւ հարկավոր է կառավարության կողմից սահմանված արտոնությունների կարգը իրազեկել բնակչությունը»,- նշեց մարզպետը:Շահագրգիռ կողմերը հավաստիացրին, որ ցուցակները 99 տոկոս ճշգրտությամբ եւ օրերի ընթացքում կներկայացվեն մարզպետարան: Ապա մարզպետը կատարեց քաղաքացիների ընդունելություն:

Ռաֆիկ Գրիգորյանն այցելեց նաեւ Ճամբարակի առողջապահության կենտրոն՝ դիտարկելու հաստատության շենքի հիմնանորոգման ընթացքը: Առողջապահության կենտրոնում էին նաեւ շահագրգիռ կողմ հանդիսացող ՀՀ Առողջապահության նախարարության ԾԻԳ-ի, «Վորլդ Վիժն» կազմակերպության եւ ՌԴ-ում Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչները, ովքեր հավաստեցին, որ հաստատության ժամանակակից բուժսարքավորումների ձեռքբերման եւ կահավորման  խնդիրները լուծված են, մնում է, որ դրանք իրենց տեղը գտնեն շենքի հիմնանորոգման ավարտից հետո: ՀՀ Առողջապահության նախարարության ԾԻԳ-ի ներկայացուցիչն իր հերթին հավաստեց, որ  կարվի հնարավորը՝ մինչեւ այս տարվա հուլիս շինարարական աշխատանքներն ավարտի  հասցնելու համար:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]