Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՅԴ-ն հավատարիմ է եվրոպական արժեքներին. Աղվան Վարդանյան

ՀՅԴ-ն հավատարիմ է եվրոպական արժեքներին. Աղվան Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ ԱրմենՌուստամյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար,  դեսպան Տրայան Հրիսթեային և խորհրդական, քաղաքական, տնտեսական բաժնի ղեկավար ԴիրկԼորենցին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ մամլո դիվանից, ՀՅԴ ներկայացուցիչները փոխանցել են Հայաստանում ընթացող քաղաքական, սոցիալական ու տնտեսական գործընթացների առնչությամբ իրենց մոտեցումները,  ինչպես նաև ներկայացրել են երկրի ներքաղաքական զարգացումների համատեքստում խնդիրների լուծման ՀՅԴ պատկերացումները։ Ժողովրդավարության ինստիտուտների կայացումը դիտելով իբրև զարգացող ու մրցունակ երկրի գրավական, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը փոխանցել է ՀՅԴ հավատարմությունը Եվրոպական արժեքներին, ինչպես նաև այս ուղղությամբ եվրոպական կառույցների հետ աշխատելու կուսակցության պատրաստակամությունը։

Սահմանադրական բարեփոխումների ՀՅԴ հայեցակարգը ներկայացրել է Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

Եվրապատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան փոխանցել է ԵՄ-ի պատրաստակամությունը Հայաստանի հետ գործընկերությունը շարունակելու, Հայաստանի ժողովրդավարական զարգացումներին աջակցելու, քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացմանը խթանելու ուղղությամբ։

Կողմերը պայմանավորվել են շարունակել փոխադարձ շփումները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]