Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայի օդուժի հրամանատարը ժամանում է Բաքու

Թուրքիայի օդուժի հրամանատարը  ժամանում է Բաքու

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Աքըն Օզթուրքը մարտի 4-ին պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

Այցի ընթացքում ծրագրված են մի շարք հանդիպումներ Ադրբեջանի ՊՆ ղեկավարության հետ: Այցը կշարունակվի մինչեւ մարտի 6-ը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի 3 կործանիչներ եւ 106 զինծառայողներ մասնակցում են Թուրքիայի Կոնիա քաղաքի մոտ անցկացվող թուրք-ադրբեջանական «Արծիվ 2015» զինավարժություններին, որին մասնակցում են նաեւ Թուրքիայի ռազմաօդային ուժերը: Զինավարժություններին մասնակցում են ՄԻԳ-29 եւ F-16 կործանիչներ: Վարժանքները սկսվել են մարտի 3-ին եւ պետք է շարունակվեն մինչեւ ապրիլի 2-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]