Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ազատության պողոտայում կնոջը վրաերթի ենթարկելու դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել

Ազատության պողոտայում կնոջը վրաերթի ենթարկելու դեպքի առիթով քրեական 
գործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Ազատության պողոտայում՝ մայթի վրա 36-ամյա կնոջը վրարթի ենթարկելու դեպքի առթիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին է տեղեկացնում ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Մարտի 3-ին, ժամը 09:40-ի սահմաններում, Ազատության պողոտայի թիվ 12 շենքի դիմաց՝ մայթի վրա ավտովարորդ Գ.Վարդանյանը «Ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Երևանի բնակչուհի Լ.Գևորգյանին՝ վերջինիս անզգուշությամբ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո նրան տեղափոխել է բժշկական կենտրոն, որտեղ երիտասարդ կինն, առանց գիտակցության գալու, ժամը 11:00-ի սահմաններում մահացել է։

Դեպքի առթիվ 2015թ. մարտի 3-ին Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]