Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայի Նախագահը տուգանվել է Հայաստանի հետ խաղաղության արձանը «վիրավորելու» համար

Թուրքիայի Նախագահը տուգանվել է Հայաստանի հետ խաղաղության արձանը 
«վիրավորելու» համար

ԱՆԿԱՐԱ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական դատարանը 10 հազար լիրա (4,000 ԱՄՆ դոլար) տուգանք է սահմանել Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար` հայ-թուրքական հաշտեցմանը նվիրված արձանը վիրավորելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է seattlepi.com կայքը` վկայակոչելով «Անադոլու» պետական գործակալությունը, Թուրքիայի Նախագահը «հրեշավոր» էր անվանել թուրք արվեստագետ Մեհմեդ Աքսոյի քանդակը, որ նվիրված էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Էրդողանն իր բացասական վերաբերմունքը «Մարդկության հուշարձանի» հանդեպ արտահայտել էր 2011 թվականին, երբ այն կանգնեցվում էր Կարսում` տեղական իշխանություններին դրդելով ապամոնտաժել այն: Դրանից հետո քանդակագործը հայց էր ներկայացրել ներկայիս նախագահի դեմ` «վիրավորանքի» համար:

«Անադոլու»  գործակալությունը հայտնում է, որ դատարանը պահանջել է Էրդողանից փոխհատուցել Աքսոյին` պատճառած բարոյահոգեբանական վնասի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]