Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանի կառավարությունը փող չունի նոր երկաթուղային կայարանի համար

Ադրբեջանի կառավարությունը փող չունի  նոր երկաթուղային կայարանի համար

 ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է անվերջ գովազդած Բաքվում նոր երկաթուղային կայարան կառուցելու, անգամ ` հինը վերանորոգելու նախագծերից: Որպես պատճառ նշվում է տնտեսական ճգնաժամի պատճառով Ադրբեջանի պետական բյուջեում առաջացած ճեղքվածքը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` նշելով, որ երկրի կառավարությունը հրաժարվել է Բաքվի Բիլաջար ավանում նոր երկաթուղային կայարանի շինարարությունից` դրա ծախսատար լինելու պատճառով:

Ադրբեջանի չինովնիկներն ավելի վաղ հայտարարել էին, որ Բիլաջարի երկաթուղային կայարանի` արվարձան տեղափոխումը թույլ կտա մեծ տարածք ազատել Բաքվի կենտրոնում:

Նավթի համաշխարհային գների գրեթե երկու անգամ էժանանալու, Ադրբեջանի ազգային արժույթի` 34 տոկոսով արժեզրկվելու հետ կապված` այդ երկրում տնտեսական ճգնաժամ է սկսվել: Ադրբեջանի կառավարությունը կրճատել է բյուջեով նախատեսված բազմաթիվ նախագծերի իրագործումը: Երկրում, ինչպես նավթարդյունաբերության, այնպես էլ պետական հատվածում, զանգվածային կրճատումներ են կատարվում:

 Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերթքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: 

Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն մոտ 40 դոլարով ցածր է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]