Իրանը մտադիր է հայաստանյան կենտրոնի միջոցով ապրանքներ արտահանել Վրաստան և ՌԴ
20:42, 3 Մարտ 2015
ԹԵՀՐԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-իրանական առևտրաարդյունաբերական պալատի տնօրենների խորհրդի անդամները հայտնել են Հայաստանում առևտրի զարգացման կենտրոնի կառուցման մտադրության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իրանական «Մեհր» գործակալությունը, այս մասին մարտի 2-ի հայտարարել է խորհրդի անդամ Հերվիկ Յարիջանյանը` հավելելով, որ կենտրոնն իրանական ապրանքները Վրաստան և Ռուսաստան արտահանելու կետ է դառնալու: «Կենտրոնի մոտակայքում երկաթուղային կայարան կա, որի միջոցով հեշտությամբ և տնտեսապես շահավետ կերպով հնարավոր է իրանական ապրանքները արտահանել թիրախավորված երկրներ, այդ թվում` Եվրոպա»,- ասել է նա:
Իրանցի գործչի խոսքով` հայ-իրանական առեւտրային գործարքները ծավալը ներկայումս 340 մլն դոլար է կազմում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում