Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանում հայրասպանության դեպքերը ավելանում են

Ադրբեջանում հայրասպանության 
     դեպքերը ավելանում են

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում որդու կողմից հոր հերթական սպանությունն է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, միջադեպն այսօր գրանցվել է Բաքվի Սուրախանիի շրջանի Ենի Սուրախանը ավանում: Ավանի բնակիչ Աղաալի Բայրամօղլու Թաղիեւը (ծնվ. 1983թ.) մորթել է իր հորը` Բայրամալի Թաղիեւին (ծնվ. 1958 թ.): Հայրասպանության պատճառը հայտնի չէ: Ա.Թաղիեւը ձերբակալվել է: Փաստի առնչությամբ քրեկան գործ է հարուցվել: Կատարվում է հետաքննություն:

Փետրվարի 26-ին APA լրատվական գործակալությունը հայտնել էր, որ  Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի «20-րդ հատված» թաղամասում Քամիլ Էլման օղլու Սադըխովը, դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 57-ամյա հորը` Էլման Աղավերդի օղլու Սադըխովին, ով որոշ ժամանակ հետո մահացել է հիվանդանոցում:

Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով` 2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում հայրասպանության 5 դեպք է տեղի ունեցել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]