Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանը և Ուկրաինան ռեադմիսիոն համաձայնագիր կստորագրեն

Հայաստանը և Ուկրաինան ռեադմիսիոն համաձայնագիր կստորագրեն

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան մարտի 3-ին այցելել է ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայություն: Նրան ուղեկցում էր հյուպատոս Վալենտին Կուզիչկինը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ուկրաինայի միջև ռեադմիսիոն համաձայնագրի կնքման վիճակը, երկուստեք նշվել, որ փաստաթղթի տեքստի համաձայնեցման գործընթացը ավարտված է և պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորինս արագ ձեռնամուխ լինել դրա ստորագրմանը:

ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի խնդրանքով Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը ներկայացրել է վիճակագրական տեղեկություններ ՀՀ-ում ապաստան հայցող Ուկրաինայի քաղաքացիների վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված միության անդամ երկրների միգրացիոն օրեսդրությունում կատարված փոփոխությունների, ինչպես նաև՝ հայ աշխատանքային միգրանտներին դրանց վերաբերյալ իրազեկելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին:

2014-2015թթ. ընթացքում ՏԿԱԻՆ ՄՊԾ-ն Ուկրաինայի քաղաքացիներից ստացել է 74 ապաստանի դիմում` 141 անձանց համար, նրանցից 17-ն էթնիկ ուկրաինացիներեն են, 7-ը` ռուսներ, իսկ մնացածը` հայեր: Նրանցից 19 հոգի տեղավորվել են ՄՊԾ Հատուկ կացարանում, իսկ մեկ 6 հոգանոց ընտանիքի տրամադրվել է սոցիալական բնակարան: Ուկրաինայի ևս 128  քաղաքացի կրթության, առողջապահական, աշխատանքի տեղավորման և սոցիալական տարաբնույթ հարցերով դիմել և աջակցություն է ստացել ՀՀ սփյուռքի նախարարությունից:

Հանդիպման ավարտին կողմերը գոհունակությամբ ընդգծել են միգրացիայի ոլորտում առկա համագործակցության բարձր մակարդակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]