Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ընդդիմությունը միավորվել էր հակասական նպատակների շուրջ. ՀՀԿ-ական պատգամավոր

Ընդդիմությունը միավորվել էր հակասական նպատակների շուրջ. ՀՀԿ-ական 
պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական պայքարի դաշտ մտնող յուրաքանչյուր գործիչ պետք է հաշվի առնի, որ ամեն մի նոր հիասթափություն բերում է արտագաղթի նոր ալիքի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանը: «Ես չեմ համարում, որ Հայաստանում եղել է ընդդիմություն: Ընդդիմություն նշանակում է քաղաքական կառույց` հիմնված գաղափարական ինչ-որ դրույթների վրա: Ընդդիմությունը, որն, ասում եք, թե փոշիացել է, գաղափարական հիմքեր չուներ: Եթե պայքարը չունի գաղափարական հիմքեր, այն քաղաքական պայքար չի կարելի կոչել, այն պայքար էր իշխանությունը վերցնելու համար: Հաշվի առնելով, որ այնտեղ հավաքվել էին խիստ տարբեր հայացքների տեր մարդիկ, և քաղաքական պայքարի ու գաղափաների ընդհանրություն լինել չէր կարող, պետք էր նախօրոք ենթադրել, որ վախճանը հենց այդպիսին էլ լինելու էր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Վահան Շիրխանյանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ այն կարծիքին է, որ ընդդիմություն Հայաստանում եղել է ու միշտ կլինի, պարզապես խնդիրն այն է, թե ինչ առանցքի շուրջ է համախմբվում այդ ընդդիմությունը: «Եթե կա իշխանություն` կա դժգոհ զանգված, եթե կա դժգոհ զանգված` կա ընդդիմություն: Խնդիրն այն է, թե ինչին է ձգտում այդ ընդդիմությունը: Երբ կուսակցությունները միավորվում են նպատակային ու գաղափարական հենքով, ընդդիությունը կմիավորվի ու հասարակություն էլ կհավատա նրանց: Ընդդիմության ցավն այն է, որ չկարողացան նպատակը տեսնել. ամեն մեկն իր նպատակներն ուներ` մեկը մյուսին հակասող: Նրանք փորձում էին միավորվել, իշխանափոխություն անել, բնականաբար, չէր ստացվելու»,-նշեց պատգամավորը:

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին` Վահան Շիրխանյանը նշեց, որ ՀՀ առաջին նախագահը ցանկանում է, որ պետությունը շարժվի իր նշած ուղով: «Ես համաձայն չեմ առաջին նախագահի հետ, որ ասում է` կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, երբ Թուրքիան միայն նախապայմաններ է թելադրում, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել փոխզիջումով, երբ սեղանին ունենք Մադրիդյան սկզբունքներ, որը Արցախի կապիտուլյացիայի առաջարկ է, ոչ թե կոնֆլիկտի կարգավորման»,- շեշտեց նախկին պաշտոնյան:

Լեռնիկ Ալեքսանյանի համոզմամբ էլ` առաջին նախագահն այսօր իր իրական սկզբունքներով է հանդես գալիս: «Նրա այս քայլը գաղափարական ընդդիմություն ձավորելու առիթ կարող է հանդիսանալ, որը ես դրական եմ գնահատում»,- եզրափակեց պատգամավորը:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]