Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կոնդեցիների շենքի շինարարությունը կտևի մեկուկես տարի

Կոնդեցիների շենքի շինարարությունը կտևի մեկուկես տարի

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հերթական հանդիպումը Երևանի Կոնդ թաղամասի բնակիչների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել «Դվին» հյուրանոցի հարևանությամբ գտնվող կոնդեցիների համար նախատեսված կիսակառույցի տարածքում, նպատակ ունենալով փաստել տարիներ առաջ առկախված շինարարության մոտակա մեկնարկի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման ընթացքում Սարգսյանը կոնդեցիներին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացված և իրականացվելիք քայլերի հերթականությունը՝ այն է՝ շինարարական կազմակերպության ընտրության գործընթաց, բնակելի համալիրի նախագծերի ներկայացում Երևանի քաղաքապետարան և քաղաքացիների հետ պայմանագրերի կնքում:

Նախարարը հանձնարարել է քաղշիննախարարության պատասխանատուներին՝ հետևել կոնդեցիների բնակապահովման ծրագրի գործընթացին, ինչպես նաև՝ բնակիչների վարձավճարների ժամանակին ապահովմանը: Հիշեցնենք` Կոնդի հարյուրից ավելի բնակիչների տները թաղամասի վերակառուցման համատեքստում 2007 թվականին ճանաչվել էր պետական գերակա շահ, տարածքը վաճառվել էր, սակայն նրանց բնակարանային հարցը չէր լուծվել: Եվ միայն 2014 թվականին ՀՀ նախագահի՝ ՀՀ կառավարությանը տրված հանձնարարականից հետո մշակվեցին խնդրի լուծման մեխանիզմները:

ՀՀ վարչապետի մոտ կայացած բազմաթիվ քննարկումների և կոնդեցիների հետ՝ նախարար Նարեկ Սարգսյանի հետ քննարկումների արդյունքում որոշվել է, որ կիսակառույցի շինարարությունն իրականացվելու է՝ Ի-ԷՄ-Էս կազմակերպության ֆինանսավորմամբ՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատվությամբ: Այսօր շինհրապարակում քաղաքաշինության նախարարը կոնդեցիներին տեղեկացրել է նաև շինարարության ժամկետների մասին, նշելով, որ այն կտևի 1.5 տարի, հավելելով, որ հաջորդ հանդիպմանն արդեն կտրվի շինարարության մեկնարկը և կներկայացվի աշխատանքների հստակ ժամանակացույցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]