1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է քաղաքացիական բարձր գիտակցություն դրսևորած բժշկուհուն

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է քաղաքացիական բարձր 
գիտակցություն դրսևորած բժշկուհուն

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով պարգևատրվել է Վարդենիսի բժշկական կենտրոնի շտապբուժօգնության բժշկուհի Սուսաննա Մակարյանը՝ հանցագործության դեպքի վայրում մասնագիտական պարտականությունները պատշաճ և բարեխղճորեն կատարելու, քաղաքացիական պարտքի բարձր զգացում դրսևորելու համար։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2014 թվականի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Վարդենիս-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երեք անձի կողմից Հրավարդ Սարգսյանին ծեծի ենթարկելու և վերջինիս անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել է, որ տուժած քաղաքացուն առաջին բուժօգնությունն է ցույց տվել պատահականորեն դեպքի վայրում հայտնված բժշկուհի Սուսաննա Մակարյանը։

Քրեական գործով պարզվել է, որ «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի թերապևտ և շտապօգնության բժշկուհի Սուսաննա Մակարյանը երթուղային տաքսիով դեպքի վայրի մոտով անցնելիս նկատել է հավաքված մարդկանց և ավտոմեքենաներ ու պահանջել, որ վարորդը կանգնեցնի երթուղային տաքսին, ապա` շտապել բուժօգնություն ցուցաբերել գետնին անգիտակից պառկած քաղաքացուն, միաժամանակ միջոցներ ձեռնարկել՝ շտապօգնություն կանչելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր` մարտի 3-ին, ընդունել է բժշկուհի Սուսաննա Մակարյանին, շնորհակալություն հայտնել քաղաքացիական բարձր գիտակցություն դրսևորելու համար, ինչը մեր օրերում դարձել է հազվադեպ երևույթ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]