Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ռազմարդյունաբերական ձեռնարկություն

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ռազմարդյունաբերական 
ձեռնարկություն

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 3-ին աշխատանքային այցով եղել է ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանության նախարարը ծանոթացել է ձեռնարկության շենքային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, ռազմական նշանակության արտադրանքի նմուշներին, ինչպես նաև ռազմական տեխնիկայի արդիականացման ու վերանորոգման լայնածավալ աշխատանքներին: Դիտարկելով ընթացող աշխատանքները և զինված ուժերի կարողությունների զարգացման համատեքստում կարևորելով ռազմարդյունաբերության նշանակությունը` պաշտպանական գերատեսչության ղեկավարը տվել է համապատասխան ցուցումներ:

Նույն օրը Սեյրան Օհանյանը եղել է նաև ԶՈւ հակահամաճարակային անվտանգության ծառայությունում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացվել սանիտարահամաճարակային վիճակը, ինչպես նաև վիճակագրական տվյալներ ծառայության կողմից զորքերում իրականացվող ստուգումների վերաբերյալ: 

Շրջելով լաբորատորիաներում` Սեյրան Օհանյանը տեղում ծանոթացել է ծառայության կողմից իրականացվող աշխատանքներին ու չափորոշիչների ստուգման գործընթացին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]