Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սիրիական բանակը Հոմսում գազի հանք է գրավել

Սիրիական բանակը Հոմսում գազի հանք է գրավել

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակն ազգային պաշտպանական խմբավորումների հետ համագործակցության արդյունքում մարտի 3-ին իր հակակշռի տակ է առել Հոմսի արևելքում գտնվող Ջաբալ Շայիր շրջանի գազի հանքը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բախումների ժամանակ «Իսլամական պետության» տասնյակ անդամներ են սպանվել, ոչնչացվել են նրանց վերջին հավաքատեղիները: Գազի հանքի վրա վերահսկողությունը կդադարեցնի գազի գողությունը ահաբեկիչների կողմից:

Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, Հոմսի հյուսիսային գյուղերում բանակը հարվածներ է հասցրել «Ջաբհա ան Նուսրա» և այլ ահաբեկչական խմբավորումներին, որտեղ մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ սիրիական բանակը մեծ հաջողություններ է գրանցել հարավային ճակատի 3 ուղղություններով՝ Դարաայի հյուսիս-արևմտյան, ինչպես նաև Կունեյտրայի և Ռիֆ Դիմաշկ մարզերի շրջաններում: Բանակը հսկողություն էր հաստատել 4 գյուղերի՝ Համրիթ, Խիրբաթ Սուլտանա, ալ Հիբարիա, Սաբսաբա և Թել ալ Կարին, Թուլուլ Ֆատիմա, Թել Սայյադ բլուրների վրա՝ ոչնչացնելով այնտեղ տասնյակ ահաբեկիչների:

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրի մոջահեդներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am