Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վերջին օրերի սադրանքներով ‪‎Բաքուն‬ ևս մեկ անգամ ի ցույց է դնում իր արհամարհանքը միջնորդների առաջարկությունների հանդեպ

Վերջին օրերի սադրանքներով ‪‎Բաքուն‬ ևս մեկ անգամ ի ցույց է դնում իր 
արհամարհանքը միջնորդների առաջարկությունների հանդեպ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջան-Արցախ շփման գծում սադրանքների դիմելով` ‪Բաքուն ևս մեկ անգամ ցույց տվեց ‪ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հանդեպ իր արհամարհանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ ԱԳ նախարարն ասել է` պատասխանելով Aravot.am կայքի` «ինչպե՞ս կմեկնաբանեք իրավիճակի սրումը սահմանագծին» հարցին:

«Վերջին օրերին ‎Ադրբեջանի զինված ուժերի սադրանքների հետևանքով կրկին լարվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջան-Արցախ շփման գծում, որը հանգեցրել է մարդկային զոհերի։

Ադրբեջանական կողմը հերթական անգամ ցույց տվեց, թե ինչպես է վերաբերվում‪ ԵԱՀԿ ‎Մինսկի խմբի համանախագահների հասցեական կոչերին՝ խստորեն հետևելու հրադադարի պահպանմանը և զերծ մնալու իրավիճակը սրող քայլերից։

Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան վերջին այցելության արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ նշել էին, որ Նախագահները համաձայնել են քննարկել զինադադարի ամրապնդմանն ուղղված եռանախագահների առաջարկները։ Վերոհիշյալ սադրանքներով ‪‎Բաքուն ևս մեկ անգամ ի ցույց է դնում իր արհամարհանքը միջնորդների առաջարկությունների հանդեպ»,-ասել է ԱԳ նախարարը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]