Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արամ Ա. Կաթողիկոսը կարևորել է քրիստոնյա-իսլամ գոյակցությանը նոր ուժ տալը

Արամ Ա. Կաթողիկոսը կարևորել է քրիստոնյա-իսլամ գոյակցությանը նոր ուժ տալը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը մարտի 3-ի առավոտյան Անթիլիասի մայրավանքում պաշտոնապես բացել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և Իրանի Իսլամական Հանրապետության Մշակույթի և հարաբերությունների բաժնի միացյալ համագումարը՝ շեշտելով քրիստոնյա-իսլամ գոյակցությունն ամրապնդելու և համագործակցությանը նոր ուժ տալու անհրաժեշտությունը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքից: Համագումարի խորագիրն է «Քրիստոնյա-իսլամ համագործակցության անհրաժեշտությունը Միջին Արևելքում արդար և մնայուն խաղաղության հաստատման համար»: Արամ Ա. Կաթողիկոսն իր խոսքում անդրադարձել է մի քանի կարևոր կետերի՝ նշելով, որ քրիստոնեությունն ու իսլամը, որպես միաստված կրոններ, նման արմատներ ունեն, թեպետ տարբեր են աստվածաբանական հարցերի նկատմամբ մոտեցումները: Նրա խոսքով` իսլամն ու քրիստոնեությունը դեմ են ծայրահեղություններին և բռնություններին: Անդրադառնալով անարդարությանը՝ նշել է, որ անարդարությունը շարունակվում է հայ ժողովրդի դեմ, երբ Թուրքիան դեռ մերժում է ճանաչել իր նախահայրերի կողմից 1915-ին հայ ժողովրդի դեմ գործադրված ցեղասպանությունը: Վերջում Վեհափառ Հայրապետը նշել է, որ իսլամն ու քրիստոնեությունը չեն կարող լուռ մնալ անարդարության դեմ: Անհրաժեշտ է, որ նրանք ավելի ամրապնդեն իրենց գործակցությունը:

Վեհափառ Հայրապետից հետո իր խոսքն է ասել ԻԻՀ ներկայացուցիչ Աբուզար Իբրահիմին:

Համագումարն անցկացվում է շուրջ 15 տարի Լիբանանում և Իրանում: Հանդիպումը կտևի 2 օր, որի ավարտից հետո կողմերը հանդես կգան համատեղ հայտարարությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]