1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՄԱԿ-ը շարունակում է ջանքեր գործադրել Հալեպում կրակը դադարեցնելու համար

ՄԱԿ-ը շարունակում է ջանքեր գործադրել Հալեպում կրակը դադարեցնելու համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ը շարունակում է ջանքեր գործադրել սիրիական Հալեպ քաղաքում հաշտության հասնելու համար՝ չնայած Սիրիայի զինված ընդդիմության դժգոհություններին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս մասին լրագրողներին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուջարիքը՝ ավելացնելով, որ բանակցությունները կշարունակվեն ընդդիմադիր տարբեր խմբավորումների հետ:

Նա նաև նշել է, որ կառավարական ուժերի և ընդդիմադիրների միջև Հալեպում ռազմական գործողությունները դադարեցնելը կլինի սկիզբ Սիրիայի ողջ տարածքում ռազմական գործողությունները «սառեցնելու» համար: « Բռնությունների դադարեցման ուղիների համար ջանքերը պետք է ինչ-որ տեղից սկսվեն: Մենք կցանկանայինք, որ դա սկսվեր Հալեպից»,- նշել է Դյուջարիքը:

Ստեֆան դե Միստուրայի օգնական Հավլա Մատարը այսօր ժամանել է Հալեպ: Հալեպ այցելելու ՄԱԿ-ի ներկայացուցիչների քայլը համաձայնեցվել է սիրիական իշխանությունների հետ, ովքեր համաձայնել են 6 շաբաթով դադարեցնել օդային և հրետանային ռմբակոծությունները ողջ Հալեպում:

Ավելի վաղ Սիրիայի ազատ բանակի ղեկավարներից Աբդ ալ Ջաբբար ալ Օկեյդին իր դժգոհությունն էր հայտնել դե Միստուրայի նախաձեռնության վերաբերյալ՝ նշելով, որ կրակի դադարեցումը պետք է ընդգրկի երկրի ողջ տարածքը:

Համաձայն  դե Միստուրայի նախաձեռնության՝ նախ պետք է փորձել կրակը դադարեցնել Սեյֆ ադ Դաուլա և Սալահ ադ Դին թաղամասերում: Հալեպը 2012-ից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և ընդդիմադիր խմբավորումների բախումների թիրախում: Քաղաքը բաժանվել է երկու մասի՝ արևմտյան թաղամասերը պաշտպանում է սիրիական բանակը, իսկ արևելյանը՝ գտնվում է երկու տասնյակ զինված խմբավորումների վերահսկողության տակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]