Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չինաստանի կինովարձույթում դրամարկղային մուտքերն առաջին անգամ գերազանցել են ԱՄՆ-ինը

Չինաստանի կինովարձույթում դրամարկղային մուտքերն առաջին անգամ գերազանցել են ԱՄՆ-ինը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի կինովարձույթում դրամարկղային մուտքերը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել են ԱՄՆ-ի դրամարկղային մուտքերը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hollywood Reporter-ին: 2015 թվականի փետրվարի տվյալներով՝ Չինաստանում վարձույթի աշխատողները վաստակել են 650 միլիոն դոլար (առավելապես սեփական արտադրության կինոժապավեններով), մինչդեռ ԱՄՆ-ում հաջողվել Է հավաքել տասը միլիոնով պակաս: 

Ինչպես ճշտում Է հրատարակությունը, Չինաստանի վարձույթի առաջատարն Է դարձել «Մարդը Մակաոյից 2» մարտաֆիլմը (104 միլիոն դոլար): Երկրորդ հորիզոնականում Է «Վիշապի թուրը» պատմական ֆիլմը (95 միլիոն), երրորդում՝ «Գայլի տոտեմը» չին-ֆրանսիական կինոնկարը (72 միլիոն):

Չինաստանում հոլիվուդյան ժապավենները ամենավատ արդյունքներն են արձանագրել: Դրանց մեջ ամենահաջողը՝ «Հոբիտ 3. Հինգ զորքերի ճակատամարտը», վաստակել Է 36 միլիոն դոլար: Այնուհետեւ գալիս են «Սոված խաղեր. Ճայ-ծաղրասարյակը: Մաս 1»-ը (35,5 միլիոն): Մնացած ամերիկյան կինոնկարները չեն մտել փետրվարի տասն ամենահասութաբեր ֆիլմերի տասնյակ:      

Չինաստանում նախորդ ռեկորդը սահմանվել Է 2014  թվականի հուլիսին, երբ Էկրաններ բարձրացավ «Տրանսֆորմերներ 4. Բնաջնջման դարաշրջանը» կինոժապավենը, որը նկարահպանվել Է Պեկինում: Այն ժամանակ վարձույթի աշխատողներին հաջողվեց հավաքել 580 միլիոն դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]